Այս ընթացքում մենք խոսել ենք, թե ինչ է տարածաշրջանը, ինչպիսի տարածաշրջանային կոնֆիգուրացիա գոյություն ունի։
Հիմա` գեղական շուստրիությամբ թեպետ փորձում են ազդակներ ուղարկել Մոսկվա և Թեհրան, թե TRIPP միջանցքը ձեռնտու է բոլորին, սակայն թե՛ Թեհրանից, թե՛ Մոսկվայից ազդակները մեղմ ասած հուսադրող չեն։ Հուսադրող չեն ո՛չ միայն իշխող խմբակի, այլև Հայաստանի համար։
Ստեղծված իրավիճակում մի բան պարզ է` դիվանագիտական լեզուն կլինի հնարավորինս մեղմ, իսկ գործողությունները` հիբրիդային պատերազմի բնույթ կկրեն։
Այդ կռիվը կամ դիմակայությունը մեղմ ասած հայ ժողովրդինը չէ, այլ իշխող խմբակի և նրանց միջև, ովքեր դեմ են միջանցքին։
Ես կարծում եմ, նոր դժգոհ կողմեր են առաջ գալու, և նոր դիմակայություն է սկսվելու, ինչը կրկնվեմ` իշխող խմբակին է միայն վերաբերվում։
Նրանք, ովքեր ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության անվան ներքո տալիս են միջանցք (որը Հայաստանն ուղղակի չի կարող փակել, այսինքն իր իրավազորությունը չի տարածվելու այդ ճանապարհի վրա, ըստ հրապարակված փաստաթղթի նախնական ուսումնասիրության), նրանք էլ պետք է կրեն բոլոր հետևանքները։
Իսկ մնացածը, մնացածը շոուից հետո։
Շոուն միշտ լինում է շքեղ ու խոսուն, իսկ շոուից հետո սկսվում է դառը իրականությունը...
Արա ՊՈՂՈՍՅԱՆ